Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալել է ՀՀ փաստաբանների պալատի կողմից կազմակերպված «Փաստաբանությունն ինտեգրացիոն գործընթացների համատեքստում․ հեռանկարներ և մարտահրավերներ» խորագրով միջազգային համաժողովի պատվիրակություններին՝ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանի գլխավորությամբ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը խոսել է հայ ժողովրդի կյանքում եկեղեցու առանցքային նշանակության մասին: Նա նաև նշել է, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ու հոգևոր արժեքների կրողն ու հայի ինքնության կերտողը՝ պետականության բացակայության պայմաններում ստանձնելով հայորդիների իրավունքների և քրիստոնեական հավատքի պաշտպանությունը։
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հիշատակել է Հայաստանի ու Արցախի առջև ծառացած մարտահրավերները և հույս հայտնել, որ ներկա փաստաբանները միջազգային հարթակներում կպաշտպանեն հայ ժողովրդի արդար իրավունքները։
Հայցելով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել միջազգային համաժողովին մասնակից փաստաբանների պատվիրակություններին Վեհարանում հյուրընկալելու համար:
Կարդացեք նաև
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ