Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ներսիսյան. Եթե հայ մարդն ադեկվատ է, չի կարող սա նորմալ ընդունել. «Փաստ»

Ապրիլ 30,2022 10:20

«Քո երկիրը միակն է, երկրորդը չկա, այլընտրանք չկա: Բնական է, որ կա անհանգստություն, ցավ, կորստի մեծագույն զգացողություն: Երկիրն այսօր պարզապես վտանգված է, երկիր ասելով՝ նաև Արցախը նկատի ունեմ՝ Արցախի այն մասը, որ կորսված է, տրված, և այն փոքրիկ հատվածը, որ մնացել է: Արցախն այսօր ապահովագրված չէ, վտանգված է: Մեր թշնամին շարունակում է իր հռետորաբանությունը, որ Արցախն ամբողջությամբ իրենն է, Հայաստանի այս կամ այն շրջանն իրենն է: Նման հայտարարություններ գրեթե ամեն օր ենք լսում, այսպես կարող են գալ ու հասնել Երևան: Արցախով ամեն ինչ չի ավարտվել: Պարտվող կողմի, պարտվողի հոգեբանություն ունեցողի հետ այդպես են խոսում, իհարկե, դրա տակ գեղեցիկ փաթեթավորումներ են դնում՝ խաղաղություն և այլն»,- «Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը՝ անդրադառնալով բոլորիս շրջանում առկա տագնապային տրամադրություններին, Արցախն ու Հայաստանի պետականությունը կորցնելու ահազանգերին:

Նշում է՝ խաղաղության, ճանապարհները բացելու, առևտրաշրջանառություն սկսելու, մի խոսքով՝ «հարևանություն» անելու հայտարարություններին զուգահեռ թշնամին շարունակում է իր հանցագործությունները՝ խաղաղ բնակիչներ է սպանում: «Եվ այս պարագայում դրական ինչ-որ բան տեսնելն ադեկվատ մարդու պահվածք չէ: Եթե հայ մարդն ադեկվատ է, չի կարող սա նորմալ ընդունել, եթե, իհարկե, չունի այլ շահեր, օրինակ՝ գումարային, գուցե իրենց արյան կանչն է, ասել եմ, չէ՞, ԴՆԹ անալիզ անցկացրեք, տեսեք՝ գուցե ձեր արյան մեջ ուրիշ արյուն է խառնված»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ասում է՝ իր համար անհասկանալի է, որ մարդը, որը հայ է կոչվում, կարող է կանգնել Հանրապետության հրապարակում և ասել՝ «Շուշին մերը չէր, տվեցին Արցախի այսինչ հատվածը, որ հանգիստ ապրենք»: Կամ տարբեր պաշտոնյաներ հայտարարեցին, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, այն մեզ պե՞տք էր: «Էլ ի՞նչ պիտի անեն այս մարդիկ: Մի օր կարող են մեր ազգանուններն էլ փոխել, ասել՝ ինչ տարբերություն «յան»-ով կվերջանա, թե՞ «օղլի»-ով: Սա նորմա՞լ է: Թուրքիան ասում է մեզ՝ հրաժարվեք ձեր բոլոր պահանջներից, եկեք իրար ձեռք սեղմենք և բարեկամություն անենք, բացենք սահմանները և առևտուր անենք: Չեմ հասկանում՝ մեր ազգը առևտրականների ա՞զգ է: Հայեր կան, որ ասում են՝ եթե Շուշին ու Հադրութը մերը չէր, Մասիսն էլ մերը չէ, Զանգեզուրն էլ մերը չէ: Բա ի՞նչն է քոնը՝ պեմզաբլոկից սարքած քո պա՞տը, դարպա՞սը: Այս ի՞նչ պատահեց մեզ հետ, ինչպե՞ս անվանեմ մարդկանց, որոնք այս օրակարգն են առաջ տանում, իրենք իմ հայրենակիցը չեն»,-հարցադրում է անում զրուցակիցս:

 

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930