Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրեա Վիկտորինը հույս հայտնեց, որ պատվաստանյութերի շարունակական ընդունումը կբարելավի երկրի ընդհանուր վիճակը

Ապրիլ 29,2022 20:15

Այսօր Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը մասնակցեց Իմունականխարգելմամ եվրոպական շաբաթվա տոնակատարությանը նվիրված միջոցառմանը։ COVID-19 համաճարակի առաջին իսկ օրվանից Եվրամիությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետ միասին կանգնած է եղել Հայաստանի կառավարության կողքին՝ աջակցելու համաճարակի դեմ պայքարում։ ԵՄ-ն՝ որպես Հայաստանին պատվաստանյութերի նվիրատվություններով աջակցող ամենամեծ դոնորներից մեկը, ԵՄ անդամ երկրների հետ համատեղ Հայաստանին է տրամադրել COVID-19-ի դեմ պատվաստանյութեր՝ Moderna, AstraZeneca, իսկ վերջերս՝ Pfizer պատվաստանյութի ավելի քան 400 հազար դեղաչափ:

Դեսպանը հույս հայտնեց, որ պատվաստանյութերի շարունակական ընդունումը կբարելավի երկրի ընդհանուր վիճակը, քանի որ Հայաստանը Արևելյան հարևանության երկրների շրջանում պատվաստումների դեռևս ամենացածր ցուցանիշ ունեցողների շարքում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930