Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել «ծանր վիրավորանքի» հոդվածը. «Ազատություն»

Ապրիլ 29,2022 19:25
sd

«Ազատություն» ռ/կ. Սահմանադրական դատարանն (ՍԴ) այսօր Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել տեղական և միջազգային փորձագետների կողմից խիստ քննադատության արժանացած «ծանր վիրավորանքի» հոդվածը։

Հոդվածի սահմանադրականությունը վիճարկել էր նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, բայց դատարանում արդեն գործող պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմն է հիմնավորել վիճահարույց հոդվածի հակասահմանադրականությունը։ Այնինչ ամիսներ առաջ Գրիգորյանը, որ դեռ արդարադատության փոխնախարարն էր, հիմնավոր էր համարել այս օրենքը։

Բարձր դատարանը եռօրյա ժամկետում կհրապարակի որոշումը, որից էլ պարզ կդառնան դատարանի հիմնավորումները։

Մոտ մեկ տարի առաջ նախորդ գումարման Ազգային ժողովը քրեականացրեց անպարկեշտ խոսքերը և հայհոյանքը, սահմանվեց պատիժ՝ մինչև 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ մինչև 3 ամիս ժամկետով: Նախագիծն ընդունվել էր միայն իշխանական պատգամավորների ձայներով։

Ծանր վիրավորանքի հոդվածով անցած 9 ամսում 802 քրեական գործ է հարուցվել։ Արդեն դատարան է ուղարկվել 48 գործ։ Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործերից ընդամենը 2-ի դեպքում է առերևույթ ծանր վիրավորանքը հասցրել լրագրողը, 38-ի դեպքում՝ քաղաքական գործիչները, 762-ի դեպքում՝ այլոք: Դատախազությունն այս վիճակագրությունը ներկայացնելով հավաստիացնում է, թե օրենքն ու հարուցված քրեական գործերը մամուլի ազատության կամ քաղաքական գործիչների դեմ չեն։

Մինչ այդ չի դադարում տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների քննադատությունը։ Նրանք կոչ են անում օր առաջ չեղարկել օրենքը։ Փորձագետները կարծում են, որ ծանր վիրավորանքի քրեականացումը վնաս է հասցնում խոսքի և կարծիքի ազատությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930