Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ քաղաքական կուսակցության համար ժողովրդավարությունը եղել է եւ կլինի առանցքային արժեք. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ում

Ապրիլ 29,2022 18:37

ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ է ունեցել կառույցում հայկական պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը:

«Մեծարգո նախագահող, հարգելի գործընկերներ, այսօր ԵԽԽՎ-ում մենք քննարկում ենք, թե ինչպես պաշտպանել ժողովրդավարությունն այս դժվարին ժամանակներում, համաշխարհային համաճարակի օրերին: Հայաստանում իմ քաղաքական կուսակցության համար ժողովրդավարությունը եղել է եւ կլինի առանցքային արժեք: Որպես կուսակցություն, որը 2018թ. թավշյա հեղափոխությունից հետո կառավարող ուժ է, մենք գիտենք, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի: Ժողովրդավարությունն անվտանգություն է:

ԵՄ-ում իմ գործընկերներից շատերին հարցնում էին, թե ինչպես համաճարակի եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով առաջացած մարտահրավերներից եւ ճգնաժամերից հետո իմ քաղաքական կուսակցությունը վերընտրվեց: Կարծում եմ` պատասխանը շատ պարզ է. մարդիկ վերընտրեցին ժողովրդավարական արժեքները եւ այն քաղաքական հարթակը, որի քարոզարշավը կառուցված էր երկու հիմնական սկզբունքների վրա` օրենքի գերակայություն եւ տարածաշրջանային խաղաղություն Հարավային Կովկասում:

ԵԽԽՎ-ում մի քանի ամիս առաջ մենք զեկույց ունեինք Հայաստանի եւ մեր բարեփոխումների վերաբերյալ: Մշտադիտարկող հանձնաժողովը ողջունել է Հայաստանի առաջընթացն իր ժողովրդավարական զարգացման գործում 2018թ. ի վեր եւ այն, թե ինչպես ենք մենք դուրս եկել 2020թ. աշնանը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով առաջացած լուրջ ներքաղաքական ճգնաժամից:

Այս ընտրությունները բացառիկ էին Հայաստանի անկախության պատմության մեջ: Նախկինում ավանդույթ էր դարձել մի երեւույթ. ընտրությունները, հատկապես կեղծված լինելու պատճառով, առաջացնում էին ներքաղաքական ճգնաժամեր: Այս անգամ Հայաստանին փաստացի հաջողվեց արդար ընտրությունների միջոցով հաղթահարել ճգնաժամը:

Ցանկանում եմ ավելացնեք մեկ այլ կազմակերպության հետազոտություն, որն իրականացվել է Հայաստանի վերաբերյալ: Ըստ «Varieties of Democracies» զեկույցի` 1980-ականների վերջից Ընտրական դեմոկրատիաների թիվը զգալիորեն աճել է, հատկապես երկու երկրներում, որոնցից մեկը` Հայաստանը, 2021թ. ժողովրդավարական անցումներ է կատարել ընտրական բռնապետությունից դեպի ընտրական ժողովրդավարություն:

Որպես ամփոփում` անցումը դեպի ժողովրդավարություն, նույնիսկ ժողովրդավարության պահպանումը մշտական աշխատանք է, եւ ժողովրդավարական երկրները պետք է աջակցեն միմյանց այս ճանապարհին»,- եզրափակել է Սոնա Ղազարյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930