ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան գրառումը
Հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ։
Կարմիր բերետավորները, մեղմ ասած, անհամաչափ ուժ են կիրառել ավագ որդուս՝ Արմենակի, Աբգարի եղբոր նկատմամբ, երբ նա ԵՊՀ-ի դիմաց փորձում էր գազազած կարմիրբերետավորներից ազատել իր ընկերոջը, կուրսեցուն՝ Տարոն Մանուկյանին, որին մի քանի բերետավոր արդեն վայր էին գցել եւ հարվածում էին։
Արմենակիս նկատմամբ բռնություն են կիրառել ոչ միայն համալսարանի մուտքի մոտ, այլ նաեւ ոստիկանական ավտոմեքենայում, երբ արդեն ձեռքին ձեռնաշղթաներ են եղել։ Աբգարի եղբորը դաժանաբար հարվածել եւ հայհոյել են ոստիկանները նաեւ ոստիկանական ավտոմեքենայում։
Համաձայն եք, չէ՞, որ հիմա ամեն ինչ տեղն ընկավ։
Կարդացեք նաև
Տականք կարմիր բերետավոր, ստահակ, չմարդ, դու կարծում ես Աբգարը քեզ անպատի՞ժ է թողնելու։ Ով էլ լինես, ծանր, դաժան իրողությունների ես բախվելու։ Դու հարվածել ես Արմենակին, հայհոյել Աբգարին։
ԵՊՀ ռեկտոր, ասելիք չունե՞ս։ Ես գալու եմ համալսարան, նայեմ աչքերիդ ու մի կարեւոր հարց տամ։ ԵՊՀ դասախոսներ, ձեր համալսարանի մոտ ծեծում են ձեր ուսանողներին։ Արմենակի հետ բերման է ենթարկվել նաեւ Սեւակ Նազարյանը։ Հրաշք, պայծառ մի տղա։ Տարոն Մանուկյանը ստացել է բազմաթիվ հարվածներ։
Ոստիկանապետ, ոստիկանապետի տեղակալներ ասելիք ու անելիք չունե՞ք։ Կարծում եմ ունեք։ Սա արդեն վերջն էր։ Ո՞վ է հանձնարարել Արմենակին ձեռնաշղթայել։ Ո՞վ։
Այսքանից հետո էլ ասում եմ, որ ես կանգնելու եմ եւ պաշտպանեմ Աշոտիկին եւ Մարիամիկին, եթե փորձեն նրանց նկատմամբ բռնություն կիրառել։ Երեխաները կապ չունեն ծնողի արարքի հետ։ Ես շատ վաղուց նիկոլին հարցեր չունեմ։ Նրան բան չեմ ասում։
Հիմա առավել եւս ասում եմ՝ ամեն ինչ անելու եմ, որ այս երկիրը առողջանա, զարգանա, վերականգնի արժանապատվությունը։ Աբգարիս եմ խոստանում։
Իսկ Սեւակն ու Արմենակն արդեն ազատության մեջ են։ Արմենակը անցել է նաեւ բուժզննում։