Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «10-15 օրվա մեջ ամեն ինչ տեղը կընկնի եւ շատերը կիմանան, որ ավելորդ հույսեր փայփայել պետք չի այդ գործընթացից»

Ապրիլ 29,2022 18:13

ԱԺԲ խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Եռաբլուրում Իգոր Մուրադյանին հիշատակի տուրք մատուցելուց հետո լրատվամիջոցներին ասաց, որ փոքր ժողովուրդների ազգային ազատագրական պայքարը կարճաժամկետ չի լինում եւ Հայաստանն էլ այդ իմաստով չի տարբերվում: Բայց նաեւ վստահեցրեց, որ այսօր մոտենում ենք վերջաբանին՝ պետք է դիմանալ, հետո քայլ անել: Դրա համար նա սահմանեց մոտավորապես 10-15 օր:

Aravot. am-ը նրանից հետաքրքրվեց, թե որքանո՞վ է վստահ, որ հենց իրենք են հաղթելու, քանի որ ընդդիմադիր քաղաքական դաշտում գտնվող բոլոր ուժերը, որ հիմա ակտիվ պայքարի փուլում են, նույն բանն են ասում:

-Այս պայքարում ո՞վ կհաղթի:

-Հայության մոտ մայիս ամիսը հաղթանակների ընդգծված ամիս է: Նաեւ այդ պատճառով ակնկալիքները միշտ եղել են: Իսկ այն, ինչ այսօր տեսնում ենք ներքաղաքական ստեղծված իրավիճակում, խորքային ոչ մի գործընթաց չկա, մակերեսային բեմադրություն է: Կարծում եմ՝ 10-15 օրվա մեջ ամեն ինչ տեղը կընկնի եւ շատերը կիմանան, որ ավելորդ հույսեր փայփայել պետք չի այդ գործընթացից:

Առիթից օգտվելով՝ այն հայ մարդկանց, որոնք այսօր հույսեր են փայփայում փողոցում հայտնված չակերտավոր ընդդիմության հետ, կասեմ, որ իրենք հիասթափվելու են: Բայց իմ հորդորն է, որ հիասթափությունը լինի ընդամենը այդ գործընթացը առաջ տանող ղեկավարությունից, այլ ոչ թե գործընթացից: Մենք սպասում ենք մեր ժողովրդին, որպեսզի սկսենք մեր գործընթացը:

-ԱԺԲ-ն ունի՞ իր ռեսուրսները:

-Անշուշտ: Մենք սկսելու ենք ճիշտ պահին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930