Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Հարցնում են՝ մեր երեխեն ե՞րբ կգա տուն, վարչապետն ասում է՝ չգիտեմ». զոհվածների եւ գերեվարվածների ծնողները հանդիպել են Նիկոլ Փաշինյանին

Ապրիլ 29,2022 17:55

Այսօր դատախազության շենքի մոտ հանդիպման մասնակից ծնողներից մեկը պատմեց, որ հանդիպումը նախապես պլանավորված է եղել, այս օրերին կազմակերպվող ցույցերի հետ կապ չունի. «Ամսից ավել պայմանավորվել էինք, այսօր եկել է այդ հանդիպման օրը: Մեր տղաների գործը նախաքննական փուլում է, մենք ուզում էինք բարձրաձայնել ավելի բարձր ատյանում՝ էդ մարդու մոտ, էն մարդն էլ հրավիրել է զինդատախազին, քննչական մարմինների ղեկավարներին՝ նորից մեզ հուզող հարցը բարձրացրել են: Նախաքննական փուլում է, մենք էլ հարցը բարձրացրել ենք, որ իր անմիջական հսկողության տակ լինի, եթե կարող է այդ գործողությունը անել»:

Հանդիպմանը նաեւ անհայտ կորած զինվորների ծնողներ են եղել:

«Հրամանատարի անփութության պատճառով մեր երեխաները զոհվել են: Ինքը ոչ մի բան չասաց էդ գործից, երեւի տեղյակ էլ չի, ապրիլի 2-ին ենք էդ հայտարարությունը տվել»,- ասաց զոհվածի ծնողը եւ հավելեց, որ մյուս ծնողների հետ իրենք համերաշխ են, պառակտված չեն:

Այս օրերին ընթացող ցույցերից եւ պահանջներից 2-3 ժամ տեւած հանդիպման ժամանակ չեն խոսել, քանի որ զրույցն ընթացել է նախապես պայմանավորված հարցի շուրջ:

«Ցավդ տանեմ, անհայտ կորածի ծնողներն են, գերեվարվածի՝ հաստատված, հարցնում են՝ մեր երեխեն ե՞րբ կգա տուն, վարչապետն ասում է՝ չգիտեմ: Ի՞նչ ասեմ, վարչապետը չի կարում պատասխանի»,- ասաց զոհվածի ծնողը:

Իսկ հանդիպմանը ներկա գտնված գերեւարվածի ծնողն էլ ասաց, որ վարչապետը հստակ պատասխաններ չի տվել իրենց հարցերին. «Մենակ՝ ԴՆԹ-, ԴՆԹ… ես էլ ասի՝ էդ ԴՆԹ-ն պարզի, երեխեքին բերում զրոյացնում ես: Ասում ա՝ հենա քննիչը պիտի անի, էնա քննիչին պաշտպանում է, ոչ մի բան էլ չի անում: Ասում ա՝ ոչ մի բան չեմ կարա ասեմ: Ծնողները չեն թողնում խոսք ասեմ՝ ասեմ՝ օֆիցերին, գեներալին, գնդապետին բռնի բեր՝ պարզի»:

Ծնողները դժգոհեցին, որ ժամանակը չի բավարարել եւ իրենք չեն կարողացել շատ հարցերի անդրադառնալ: Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-ին, ԱԺ-ում ունեցած ելույթին, որտեղ նա հայտարարել էր. «Այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի», ծնողները նույնպես չեն հասցրել անդրադառնալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930