Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե 88-ին որեւէ ռեկտոր Արցախի դրոշի դեմ պայքարեր, ի՞նչ կանեին մտավորականները»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 29,2022 17:46

«Նրա հոր հետ առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամ հանդիպել եւ զրուցել։ Հիշում եմ, թե ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ Հյուսիսային համալսարանն ինչ մեծ միջոցառումներ էր անում, մի մեծ պաստառ ողջ տարվա ընթացքում պատին էր։ Եվ այսօր համալսարանի ռեկտորը, որը նախկին հարգարժան ռեկտորի որդին է, իրեն անհարգալից արտահայտություններ է թույլ տալիս»,-Արմավիրի մարզում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի երթի ժամանակ այսօր անդրադառնալով երեկվա միջադեպին, որի ժամանակ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Մհեր Մակիչյանը երիտասարդներին թույլ չէր տվել համալսարանում Արցախի դրոշ տեղադրել՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Մտավորականներին, պատմաբաններին, գիտնականներին կոչ եմ անում՝ մենք 88-ի սերունդն ենք։ Հիշեք՝ եթե այն ժամանակ որեւէ ռեկտոր Արցախի դրոշի դեմ պայքարեր, ի՞նչ կանեին մտավորականները։ Ձեր բոլոր գրքերն ու հոդվածները զրո արժեք կունենային, եթե Արցախն ու ՀՀ-ն թուրքացվեին։ Դրա համար ոտքի կանգնեք, պայքարեք, հիշեք, թե 88-ին ուսանողությունն ինչպիսին էր»,-հավելեց Գեղամ Մանուկյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930