Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իր գործն է բոլոր ընդդիմադիրներին պատժելը». Արթուր Ղազինյանը՝ Սասուն Խաչատրյանի մասին

Ապրիլ 29,2022 17:30

ՀՀ գլխավոր դատախազությունից առաջարկ է եղել, որ պատգամավոր Արթուր Ղազինյանը բարձրանա՝ ծնողների պահանջները քննարկելու, ծնողները մերժել են այդ առաջարկը:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Ղազինյանը կարծիք հայտնեց, որ իր կարծիքով՝ այս քրեական գործով դատախազությունը նախկինում էլ տարբեր ցուցումներ է արել, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն սկզբունքորեն հրաժարվում է կատարել դատախազության ցուցումները:

Հիշեցնենք, զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության մոտ փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

«Ենթադրում եմ՝ նաեւ այդ պատճառով է քննիչ փոխվել: Փոխվել է քննիչը. առաջ ուրիշ քննիչ էր, հիմա է ուրիշ»,- ասաց Արթուր Ղազինյանը՝ հավելելով, որ այդ գործը մեկ քննիչի գործ չէ, քննչական խումբ պետք է աշխատի:

Հակակոռուպցիոն կոմիտեն Արթուր Ղազինյանը համարում է «քաղաքական աֆիլացված կառույց», իսկ կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի անաչառ լինելու մասին նա իլյուզիաներ չունի. «Ինքն ասում է՝ ով այս իշխանության դեմ է, մեր թշնամին է: Իր գործն է՝ բոլոր ընդդիմադիրներին պատժելը, կալանավորելը, ձերբակալելը»: Արթուր Ղազինյանը թերահավատ է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քայլեր կանի այս գործով:

Ի դեպ, կոմիտեում ծնողներին փոխանցել են, որ գլխավոր դատախազը բանավոր ցուցում է տվել, ինչը հիմք չէ, գրավոր ցուցում է անհրաժեշտ: Արթուր Ղազինյանը հստակեցնում է՝ Արթուր Դավթյանը գրավոր ցուցում է տվել. «Դատախազը 14.10-15-ին իջնում է, ցույց է տալիս, որ էլեկտրոնային փոստով ցուցումն ուղարկվել է քննիչին, քննիչն ասում է՝ ցուցումը իրենք չեն ստացել: 10 րոպե հետո, իրենք խոսում են քննիչի հետ, քննիչը հաստատում է, որ ստացել է այդ ցուցումը՝ առավոտյան գնացեք՝ կարգավիճակը ստացեք: Դատախազությունը պետք է հետամուտ լինի: Հիմա որ դատախազը կիջնի՝ կասենք»:

Ավելի ուշ, ծնողները համաձայնեցին, որ փաստաբան Վահան Հովհաննիսյանը գնա գլխավոր դատախազի հետ հանդիպման:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930