Արարատի մարզի Մասիս համայնքի Գեղանիստի միջնակարգ դպրոցում անցկացվել է ցերեկույթ՝ նվիրված դպրոցի նախկին սան, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Սարգիս Հակոպյանի ծննդյան 21-րդ տարեդարձին:
Հուշ–ցերեկույթին ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանն ու մարզպետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանը։
Ներկաները նախ ծաղիկներ են խոնարհել դպրոցի բակում հերոսների հիշատակին տեղադրված խաչքարի դիմաց, ապա մասնակցել հուշ-ցերեկույթին, որի ընթացքում գրական-երաժշտական ծրագրով են հանդես եկել դպրոցի աշակերտները:
Հնչել են հիշատակի և երախտագիտության խոսքեր, ներկայացվել են դրվագներ հերոսացած Սարգսի կյանքից:
Կարդացեք նաև
Արարատի մարզպետարան