Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զոհվածների ծնողները փակել են Վազգեն Սարգսյան փողոցը. Լարված իրավիճակ դատախազության մոտ

Ապրիլ 29,2022 16:56

Զոհված զինծառայողների ծնողները ՀՀ գլխավոր դատախազության մոտ փակել են Վազգեն Սարգսյան փողոցը: Նրանք հանդիպում են պահանջում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:

Հիշեցնենք, զոհվածների հարազատները երրորդ օրն է` Գլխավոր դատախազության մոտ են ցույց անում: Նրանք պահանջում են, որ Հակակոռուպցիան կոմիտեում քննվող 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քրեական գործի շրջանակներում՝ զոհվածները տուժողի կարգավիճակ ստանան, իսկ նրանց հարազատները՝ տուժողի իրավահաջորդի: Նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի կարգավիճակ ստանա եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Այս ամենը հետեւում է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից, որտեղ նա հայտարարել էր. «Այո՛, պատերազմը հնարավոր էր կանխել, արդյունքում կլիներ նույն իրավիճակը, սակայն առանց զոհերի»: Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեին, որի շրջանակներում է քննվում գործը, բավարարել դիմումները: Սահմանված կարգի համաձայն՝ դիմումները պետք է քննվեն հնգօրյա ժամկետում, ծնողները պահանջում են, որ անհապաղ քննություն իրականացվի: Ծնողներն այսօր նույն պահանջը ներկայացնում էին Սասուն Խաչատրյանին։

Հակակոռուպցիոն կոմիտեում ծնողներին ասել են, որ չեն ստացել դատախազության միջնորդությունը: Մինչդեռ, երեկ, տարբեր լրատվամիջոցների հարցերին ի պատասխան, կոմիտեում ասել էին, որ ստացել են դատախազության միջնորդությունը: Այս ամենում ծնողները ձգձգման միտում են տեսնում:

Զոհվածների ծնողները սպառնում են ծայրահեղ միջոցների դիմել, եթե իրենց պահանջն արդար լուծում չստանա: «Եթե մենք դուրս եկանք, ձեզ տանկն էլ չի փրկելու»,- ասաց «Ցոր» զորամասում զոհված զինծառայողներից մեկի ծնողը: Նա Մեղրիից է եկել Երեւան՝ ցույցերին մասնակցելու: «Օրենք են պահում. Ի՞նչ օրենք, օրենքով, հիմա բոլորը պիտի փակված լինեին՝ Նիկոլից բռնած»,- ասաց նա:

Դատախազության շենքի մոտ աննախադեպ քանակի ոստիկանական ուժեր են կենտրոնացվել: Դա ավելի զայրացրեց զոհվածների ծնողներին. Ժամանակ առ ժամանակ նրանք վրդովմունքով դիմում են ոստիկաններին՝ մեղադրելով, որ պաշտպանում են «ագենտներին, դավաճաններին»՝ հանցակից դառնալով նրան: Նույն մեղադրանքները հնչում են գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վերաբերյալ:

«Մեր պետության դեմքը սա է՝ զոհված զինծառայողների ծնողների դեմ սպեցնազ են բերել»,- ասաց ծնողներից մեկը:

Ցուցարարները դիմում են զոհվածների ծնողներին, որպեսզի չհամակերպվեն իրենց զավակների մահվան հետ, միանան իրենց եւ պայքարեն իրենց երեխաներին սպանողներին արժանի պատժի արժանացնելու համար:

 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930