Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե գոնե մեկ միլիմետր սիրեին հայրենիքը, վաղուց հրաժարական կտային»․ Սեյրան Օհանյան

Ապրիլ 29,2022 16:44

«Խաղաղության խաբկանք է․ խաղաղությունը չեն մուրում, այն հենց այնպես չի լինում։ Այս մեկ ու կես տարում, էլ չասած՝ 2018թ․-ից այս կողմ, փոխանակ իշխանությունը զբաղվեր անվտանգությամբ, համախմբմամբ եւ սահմանների ամրությամբ, երկրի ներսում միայն զբաղվել է իր իշխանությունն ու աթոռները պահելով»,-Վայոց ձորի մարզում այս գիշեր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթի մասնակիցների հետ «Խարույկի շուրջ» խորագրով քննարկման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

«Այս շարժմամբ պետք է հասնենք նպատակին, որը հիմնականում իշխանափոխությունն է, այսինքն՝ որեւէ երկրում պարտված իշխանությունը երբեք չի կարող երկիրը տանել լավ բանի։ Պարտված իշխանությունը միշտ ճնշման պարտադրանքի տակ է։ Եթե գոնե մեկ միլիմետր սիրեին հայրենիքը, վաղուց հրաժարական կտային եւ թույլ կտային, որ ժողովուրդն ավելի ամուր իշխանություն ընտրի։ Ապագան բանակի վերականգնումն է ու ազգային, միջազգային երաշխիքները, լայն ընդգրկվածության բանակցային գործընթացը»,-հավելեց Սեյրան Օհանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930