Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք փաստաբանը Փայլանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն

Ապրիլ 29,2022 16:28

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի ներկայացրած Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին օրինագծի թեմայի շուրջ աղմուկը Թուրքիայում չի դադարում: Փայլանի այդ քայլը խիստ դատապարտող հայտարարություններին զուգահեռ նշմարվում են նաև որոշակի իրավական գործընթացներ:

Նախօրեին Քադիր Քարթալ անունով մի թուրք փաստաբան դատախազությանը Փայլանի դեմ «հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին»: Հաղորդման մեջ պահանջվում է Փայլանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից ու նրա դեմ դատական գործընթաց սկսել մեջլիսին «Հայոց ցեղասպանության ճանաչման ու ցեղասպանության մեղավորների անունները հանրային կառույցների ու փողոցների վրայից հանելու մասին» անվանումով օրինագիծ ներկայացնելու համար:

Ըստ թուրք փաստաբանի «հիմնավորման»՝ հայ պատգամավորը, ցեղասպանություն բառը կիրառելով և օրինագիծ ներկայացնելով, ժողովրդին բացահայտ ատելության ու թշնամության է դրդել (Թուրքիայի քր. օրենսգրքի 266 հոդված):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930