Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաստացի, Ալիևը ոչ միայն սպառնում է նոր պատերազմով, այլ նաև խառնվում պետության ներքին գործերին, կոչ անում չհզորանալ, բանակ չունենալ, քանի որ դա սպառնալիք կհամարի». Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 29,2022 16:16

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Նրանք պետք է մի կողմ թողնեն պատրանքները, այնպիսի փորձերը, ինչպիսիք են վերականգնել բանակը, հզորանալ, հասցնել բնակչության թիվը 5 միլիոնի, ինչի մասին խոսվում է կառավարության ծրագրում, վերադարձնել տարածքները։ Դա կլինի նրանց պետականության ավարտը, պաշտոնական ավարտը», -հայտարարել է այսօր Բաքվի բռնապետը։

Փաստացի, Ալիևը ոչ միայն սպառնում է մեզ նոր պատերազմով, այլ նաև խառնվում պետության ներքին գործերին, կոչ անում ոտքի չկանգնել, չհզորանալ, բանակ չունենալ, քանի որ դա սպառնալիք կհամարի։ Դրա փոխարեն ինքը խոսում է սեփական բանակի հզորացման մասին։ Սա ևս մեկ հստակ ցուցիչ է, որ այս երկրի ղեկավարությունը շատ հեռու է մեզ հետ խաղաղություն կառուցելուց, իսկ եթե ուզում ենք խաղաղություն ունենալ և պետականություն չկորցնել, պետք է բանակը վերակառուցել, պետք է ազգային նպատակ ու ծրագիր ունենալ, ոչ թե ինքնախաբեությամբ զբաղվել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930