Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այդ տղան ծնկաչոք ներողություն է խնդրելու, իսկ դուք, Պապիկյան Սուրեն, փակեք նմանների բերանը»․ Գեղամ Մանուկյան

Ապրիլ 29,2022 16:20

Արմավիրի մարզում այսօր շարունակվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթը։ «Հակված չեմ արձագանքել իշխանական մի խումբ մարդկանց ցնդաբանություններին, բայց մեկին կուզեմ անդրադառնալ։ Լոռու մարզպետ կա՝ Արամ Խաչատրյան, որը նախկինում պատգամավոր էր պաշտպանության հանձնաժողովում։ Որպեսզի հիմնավորեին, թե ինչու էր նա ներառված ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովում, նրան ներկայացնում էին որպես զինվորական։ Կարծում եմ՝ նա մայոր է։ Այդ ժամանակ ուսումնասիրեցի։ Կյանքում մարտական հենակետ եւ առաջնագիծ չտեսած մեկն այսօր իրեն թույլ է տալիս խոսել ՀՅԴ-ի մասին… Դրա նմաններն ինչպե՞ս են նայելու մեր աչքերի մեջ եւ ներողություն խնդրելու, ներողությունն ընդունվելո՞ւ է»,-ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Հիշեցնենք՝ դեռեւս 2019թ․-ին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների հետ կապված ասել էր՝ «ովքե՞ր են էդ հանձնաժողովում, կեսից շատը բանակում չծառայածներ չե՞ն», եւ հանձնաժողովի անդամ, «Իմ քայլի» պատգամավոր Արամ Խաչատրյանն Aravot.am-ի հետ զրույցում արձագանքել էր․ «Ես 7 հոգու փոխարեն ծառայել եմ՝ 15 տարի»։

Գեղամ Մանուկյանը հավելեց․ «Մեկն էլ կա, որն անձնապես իմ եւ ընտանիքիս հետ կապված է գրություն արել։ Անունը չեմ տա, որովհետեւ հասարակությունում նրա անունը չեն օգտագործում…։ Խոստանում եմ մի բան՝ այդ տղան ծնկաչոք ներողություն է խնդրելու։ Խնդրելու է ու չի ընդունվելու։ Բայց կուզեմ դիմել Պապիկյան Սուրենին։ Պաշտպանության նախարարի պաշտոն է զբաղեցնում․ որքանով է արժանի, չգիտեմ, բայց առնվազն որպես նախարար՝ ձեր ՔՊ-ում նման ապուշություններ դուրս տվողների բերանը փակեք։ Փակեք հանուն բանակի եւ անվտանգության»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930