«ՍԴ-ն սահմանադրական ճանաչեց Ազգային ժողովի նախագահի ընտրությունը»,-Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը:
Նա հայտնեց՝ ամբողջական որոշումը կհրապարակվի 3-օրյա ժամկետում:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել էին ՍԴ` վիճարկելով ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրվելու սահմանադրականությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը ժամանակին նշել էր, որ իրենց դիմումի հիմքում է նաև այն, որ Ալեն Սիմոնյանից բացի՝ ԱԺ նախագահի երկու այլ թեկնածուներ եւս կային, բայց նրանք ո՛չ ելույթի հնարավորություն են ունեցել, ո՛չ ծրագիր ներկայացնելու, ավելին՝ կալանավորված էին:
Կարդացեք նաև
Ըստ ՍԴ աշխատակարգային որոշման՝ դիմումը քննվել է գրավոր ընթացակարգով: Աշխատակարգային մեկ այլ որոշմամբ էլ ՍԴ-ն որոշում էր կայացրել՝ գործով զեկուցող դատավոր Երվանդ Խունդկարյանին փոխարինելու և ՍԴ նախագահ Արման Դիլանյանին գործով զեկուցող նշանակելու մասին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ