Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և գործակցություն» համաժողովում հեգնել է, թե մարդիկ, ովքեր 2019թ. ասում էին Ղարաբաղը Հայաստան է, հիմա համաձայնվում են, որ Ղարաբաղն Ադրբեջան է:
«Դեռ նախքան Ուկրաինայի իրադարձությունները` միջազգային հանրությունը միշտ բացահայտ կերպով պաշտպանում էր Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Բայց երբ գործը հասնում էր մեզ, ուղերձը հետևյալն էր՝ «խաղաղություն կնքեք Հայաստանի հետ»: Բայց ինչպես կարելի է խաղաղություն կնքել ագրեսորի հետ, որը զավթել է մեր հողերը: Մենք 17 տարի փորձել ենք դրան հասնել և համոզվել ենք, որ հնարավոր չէ:
Հետո մենք տեսանք հետևյալը. որքան շատ ենք փորձում խաղաղության հասնել, այնքան թշնամական է դառնում ագրեսորը: Հայաստանն արդեն սկսել էր սպառնալ նոր պատերազմով: Նրանք ասում էին՝Ղարաբաղը Հայաստան է», իսկ հիմա ասում են՝ «Ղարաբաղն Ադրբեջան է»: Եվ ո՞վ է դա ասում: Նույն մարդիկ, ովքեր 2019թ. Ղարաբաղը համարում էին հայկական: Մենք ստեղծել ենք նոր իրողություններ, մեր ձեռքով, մեր ոգու, մեր հզորության հաշվին»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ