«Երիտասարդի ձայնը» քաղաքացիական նախաձեռնության անդամներն այսօր եւս շրջեցին երեւանյան բուհերով՝ ուսանողներին կոչ անելով դուրս գալ փողոց եւ անհամաձայնություն հայտնել իշխանության՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մտադրությանը։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մուտքի մոտ նրանք Արցախի դրոշ ամրացրին, ապա փորձեցին ներս մտնել ու հանդիպեցին դիմադրության։ Անվտանգության աշխատակիցը եւ եւս երկու տղամարդ դրոշակներով ցուցարարներին դուրս հրեցին, բղավեցին, որ հեռանան։
Եկան ոստիկաններ, համալսարանի կենտրոնական մուտքի դռները փակեցին։ Մուտքի դիմաց մի կին դիմում էր ցուցարարների մուտքն արգելող տղամարդկանց․ «Ես այստեղի դասախոս եմ, դասամիջոց է, ինչի՞ չեք թողնում մտնեն»։
Որոշ ժամանակ անց տղամարդկանցից մեկը ներս հրավիրեց ցուցարարներին, որոնք միջանցքում իրազեկման գործողություն կատարեցին։
Կարդացեք նաև
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մուտքերում ես ամրացվեց Արցախի դրոշը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ