Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքացի է սպանվել, դա բոլորիս պետք է հուզի և ոչ թե որևէ խմբի պաշտպաններին». Արման Ղարիբյան

Ապրիլ 29,2022 15:12

«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանի ֆեյսբուքյան գրառումը

Շատերը զարմացած, ոմանք դիտմամբ մանիպուլացնելով հռետորական հարցեր են գրել այս օրերին, թե ուր են կանանց իրավունքների պաշտպանները, ինչու են լռում վարչապետին ուղեկցող մեքենայից սպանված կնոջ դեպքի վերաբերյալ։

Նախ, սպանվել է ՀՀ քաղաքացի, հետիոտն, նրա փոխարեն կարող էր լինել ցանկացած ազգի, տարիքի ու սեռի մարդ, ուստի այստեղ ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑ ՉԿԱ։

Կա ՀՀ քաղաքացու, անցորդի անվտանգության, իշխող ուժի լկտիությունը զսպելու խնդիր, բայց տեղի ունեցածը որևէ կերպ սեռով պայմանավորված չէ։

Կանանց իրավունքները ընդհանուր իրավունքներից առանձնացնում են այն պատճառով, որ հաճախ կանանց իրավունքները խախտվում են հենց սեռով պայմանավորված, քանի որ կա խտրականություն սեռի նկատմամբ, կարծրատիպեր ու նախապաշարմունքներ, որոնցից էլ ծնվում են բազմաթիվ իրավախախտումներ, կա համապատասխան վիճակագրություն։

Ցանկացած միջադեպ, որում տուժողը կին է, չի կարող լինել կանանց իրավունքների պաշտպանների համար առաջնահերթ, քանի դեռ տուժելու պատճառը տվյալ անձի՝ կին լինելը չէ։

Եթե իրավունքի խախտման հիմքում սեռն է, սուր ենք արձագանքում, քանի որ այդպիսով խախտվում է ոչ թե մեկ կնոջ իրավունք, այլ դա ազդում է ընդհանուր առմամբ բոլոր կանանց վրա, քանի որ այդպիսով հստակ վերաբերմունք է դրսևորվում առհասարակ կանանց նկատմամբ՝ սեռով պայմանավորված։

Եթե այսքանից հետո էլ չհասկացաք, օրինակ բերեմ։ Երևակայենք, որ այդ միջադեպից սպանվել է ազգությամբ եզդի քաղաքացի կամ ասորի։ Պիտի գոռայի՞ք, թե ուր են ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանները։ Քաղաքացի է սպանվել, դա բոլորիս պետք է հուզի և ոչ թե որևէ խմբի պաշտպաններին։

Ընդհանրապես խորհուրդ կտամ թարգել մարդկանց ցուցումներ տալ, թե իրենք որ դեպքին ինչպես պետք է արձագանքեն կամ որ դեպքի առիթով ինչ վերաբերմունք պիտի ունենան։ Շնորհակալություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930