Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ շուտով հնարավոր կլինի անցկացնել սահմանազատման հարցերով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի հանդիպումը:
«Ես արդեն ավելի քան մեկ տարի ասում եմ, որ Հայաստանը պետք է ստորագրի պայմանագիր Ադրբեջանի հետ: Նրանք միայն վերջերս հայտարարեցին, որ համաձայն են: Նույնը սահմանազատման հարցում: Սպասում ենք, որ շատ շուտով տեղի կունենա հանձնաժողովի շրջանակում առաջին հանդիպումը»,- ասել է Ալիևի «Հարավային Կովկաս. զարգացում և գործակցություն» համաժողովում:
Ալիևը հերթական անգամ նշել է, որ իրենք պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ:
«Մենք հիմա տեսնում ենք հայկական կողմի քայլերը խաղաղության օրակարգի ուղղությամբ… Հայաստանը և նրա քաղաքական էլիտան պետք է ընդունեն նոր իրողությունները և հրաժարվեն ռևանշիզմից: Բացի այդ, անհրաժեշտ են քայլեր տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար»,- ասել է Ալիևը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ