Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուս-ադրբեջանական հռչակագիրը լիարժեք համապատասխանում է Բաքվի շահերին. Ալիև

Ապրիլ 29,2022 12:10

Ադրբեջանն ու Ռուսաստանը գործակցում են հարցերի լայն շրջանակում, 2022թ. փետրվարին ստորագրված դաշնակցային գործակցության հռչակագիրը լիարժեք համապատասխանում է Բաքվի շահերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Հարավային Կովկաս. զարգացում և գործակցություն» համաժողովում:

«Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դաշնակցային գործակցության մասին հռչակագիրն արտացոլում է մեր ռազմավարական շահերը, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն է, գործընկերը, որն ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտելու գործում, և ում խաղաղապահները գտնվում են Ղարաբաղում: Կան նաև այլ հարցեր, որոնց շուրջ մենք գործակցում ենք Ռուսաստանի հետ արդեն բազում տարիներ՝ տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, մշակութային, մարդասիրական և այլն»,- ասել է Ալիևը:

Նա հավելել է, որ Բաքուն նաև գործակցում է Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, մասնավորապես շուկայական գներով գնում է սպառազինություն և ռազմական նշանակության սարքավորումներ:

«Բացի այդ, մենք Ռուսաստանից գնում ենք բազմաթիվ ռազմական սարքավորումներ, իհարկե շուկայական գնով, ի տարբերություն Հայաստանի, որն այդ սպառազինությունը ստանում է անվճար: Պաշտոնապես նրանք վարկ են ձևակերպել, բայց այդ վարկն այդպես էլ չի վճարվել»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930