Լրահոս
Օրվա լրահոսը

Մտավորականությունը չպետք է այս օրերին մի կողմ քաշված մնա. Մտավորականության միության ավագանու դիմումը

Ապրիլ 29,2022 12:42

Մտավորականության միության ավագանու դիմումը

Այժմ, երբ հայ ժողովուրդը ոտքի է կանգնել փրկելու իր պետականությունը կործանումից, լի է վճռականությամբ իշխանությունից հեռացնելու երկիրը ինքնակամ պարտության հասցրած ղեկավարներին, մտավորականությունը չպետք է դիտորդի դերում լինի: Այն, ինչ այս չորս տարիներին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի վարչապետության տարիներին. դաժան պարտությունը, Արցախի Հանրապետության տարածքի 75%-ի անհիմն հանձնումը թշնամուն, Շուշիի ողջ սարահարթի, Ավետարանոց, Սղնախ, Սզնեք ու Քարին Տակ բնակավայրերի, Հունոտի կիրճի,Կարմիր Շուկայից Շուշի Բերդաքաղաք տանող ճանապարհի ու նրա շրջակայքի կազմակերպված զիջումը ոսոխին, իր պատասխանատվության բաժինն ունի նաև մտավորականությունը: Մտավորականները առաջին հերթին պատասխանատու են ժողովրդական զանգվածի մտածելակերպի մակարդակի համար: Այն մի կողմ է թողել իր գլխավոր պարտականությունը՝ հասարակական կարծիքի վրա ներազդման միջոցով իշխանության բերել ոչ թե պատահական կամ թշնամու կողմից հավաքագրած մարդկանց, այլև բանիմաց, կիրթ և արդարամիտ, ազնիվ և բարոյապես վստահելի մասնագետների:

Մտավորականությունը չպետք է այս օրերին մի կողմ քաշված մնա:

Այս ամենը ի նկատի ունենալով, Մտավորականության միության ավագանու անդամներս կոչ ենք անում միանալ երկրում սկիզբ առած համաժողովրդական շարժմանը:

Դիմում ենք գրողների, նկարիչների, կոմպոզիտորների, լրագրողների, կինեմատոգրաֆիայի, թատերական ստեղծագործական միությունների անդամներին, ինչպես և մշակույթի, գիտության գործիչներին. Երիտասարդ գիտնականների կազմակերպության անդամներին, ուսուցիչներին, բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մտավորական են համարում, ապրիլի 30-ին ժամը 5-00-ին հավաքվել Օպերայի հրապարակում Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, որտեղից միասին կքայլենք Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցներով, Մաշտոցի պողոտայով կվերադառնանք Օպերայի հրապարակ: Երթի ընթացքում կդիմենք մտավորականներին միանալու երթին, դրանով իսկ արտահայտելով մտավորականության կամքը: Իհարկե, բացառություն են կազմում Նիկոլ Փաշինյանից երկյուղած մարդիկ, որոնք կարող են և չմասնակցել մեր արշավին:

Այդպես մենք ցույց կտանք մեր ժողովրդին, որ Հայաստանի մտավորականությունը նրա անբաժան մասն է ու միշտ նրա հետ է:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ, ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՆԿԱՐԻՉ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930