Այս օրերին, երբ հասարակության գիտակից, մտածող ու դատող հատվածն անհանգստանում ու դատափետում է երիտասարդ հղի կնոջ՝ վարչապետին սպասարկող ավտոշարասյան զոհ դառնալու ողբերգական միջադեպը, Նիկոլ Փաշինյանին աստվածացնող հատվածը, որ հիմնականում միջինից էլ ցածր կրթական մակարդակ ունի, կոկորդ է պատռում, թե «շատ էլ լավ է եղել, որ կնոջը «մեքենայի տակ են գցել, սպանել»: Այս տողերը, ցավոք, չափազանցված չեն, դրանք Facebook-յան գրառումներից են վերցված: Մեկնաբանություն գրողները հիմնականում 60-ն անց կանայք են՝ մայրեր, տատիկներ: Նրանցից մեկն էլ, օրինակ, զայրացել էր, թե «ի՞նչ գործ ունի հղի կինը փողոցում»: Հանուն Նիկոլ Փաշինյանի անձի ֆետիշացման՝ նրա սիրուց կուրացած մարդիկ մեղադրում են վթարի զոհ դարձած ու մայրանալ պատրաստվող կնոջը: Սա վկայումն է այն բանի, որ մեր հասարակությունը, որին մենք հնամյա ազգ որակումներ ենք տալիս, հիվանդ է: Իսկ հիվանդ օրգանիզմը կա՛մ պետք է մեռնի, կա՛մ ապրելու շանս ունենա վիրահատական չափազանց բարդ միջամտությունից հետո:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: