Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններից. Ալիև

Ապրիլ 29,2022 11:46

Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Շուշիում ընթացող «Հարավային Կովկաս. զարգացում և գործակցություն» համաժողովին:

«Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարելի մնալ տարածաշրջանում մեկուսացված, «կղզու» ռեժիմով: Կարգավորելով հարաբերությունները Հայաստանի հետ, ընդ որում՝ հրաժարվելով Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից, նա չպետք է խոչընդոտի եռակողմ գործակցությանը»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ Հայաստանն ավելի վաղ մերժել էր եռակողմ բանակցությունների մի քանի առաջարկներ տարբեր մակարդակներով, մասնավորապես ԱԳՆ մակարդակով, տարբեր մասնագետների, ինչպես նաև քաղհասարակությունների մակարդակով:

«Մեր գործընկերները տեղյակ են այդ մասին: Հրաժարվելու պատճառը ոչ մեկը չգիտի, քանի որ, կարծում եմ, այդ մոտեցումը ծայրահեղ ոչ արդյունավետ է: Եթե մենք նայենք տարածաշրջանի ապագային, ապա Հայաստանի քաղաքականությունը որևէ տրամաբանության չի ենթարկվում տարածաշրջանային անվտանգության, Հարավային Կովկասում գործակցության և զարգացման շրջանակում: Հայաստանը պետք է կարգավորի հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ընդ որում՝ հրաժարվելով տարածքային հավակնություններից»,- ասել է Ալիևը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930