Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ն առաջին հերթին չի կարող երկակի ստանդարտներ կիրառել. Արցախի ինքնորոշման իրավունքը պետք է իրացվի. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 29,2022 11:52

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոսկովյան դեբատն իր մեջ պատասխաններ է պարունակում այսօր աշխարհում ակտիվ կամ սառեցված վիճակում գտնվող հակամարտությունների 95 տոկոսի պատճառների վերաբերյալ: Երկու ղեկավարները բանավիճեցին ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման կոնցեպտի եւ միջազգային դատական պրակտիկայում դրա վերաբերյալ կայացված որոշումների շուրջ: Այս խնդիրն է ընկած արցախյան հիմնահարցւի հիմքում, դրա լուծման հիմնավորմամբ են այսօր ռազմական գործողություններ ծավալվում Ուկրաինայում: Մեր օրերում ազգերի ինքնորոշման հիմնահարցեր կան Թուրքիայում, Իսպանիայում, Անգլիայում, Չինաստանում, Կանադայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իրաքում…

Հանդիպման ժամանակ Պուտինը Գուտերեշին ասաց, որ շատ ուշադիր կարդացել է միջազգային դատարանի բոլոր որոշումները Կոսովոյի իրավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով՝ դատարանի հիմնական որոշման մեջ գրված է, որ ինքնորոշման իրավունքի իրացման ժամանակ ցանկացած երկրի այս կամ այն տարածաշրջան պարտավոր չէ դիմել կենտրոնական իշխանություններին՝ այդ իրավունքն իրացնելու համար, եւ Կոսովոյի հարցում միջազգային դատարանի որոշումը հիմնված է դրա վրա, որը ողջունել են բոլորը:

Գուտերեշը պատասխանել է, որ ՄԱԿ-ը չի ճանաչել Կոսովոն, ինչին Պուտինը հակադարձել է, որ միջազգային դատարանն ընդունել է այդպիսի որոշում, եւ շատ պետություններ դրա հիման վրա ճանաչել են Կոսովոյի ինքնորոշման իրավունքը:

Անտոնիու Գուտերեշի պատասխանը, սակայն, ամենեւին չի նշանակում, որ խնդիր չկա, կամ, Կոսովոն չճանաչելով, ինչ-որ լուծում է տրվել այսօր մարդկության առաջ կանգնած գլոբալ հիմնախնդիրներից մեկին՝ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման հարցին: Համաշխարհային թիվ մեկ կառույցը՝ ՄԱԿ-ը, առաջին հերթին չի կարող երկակի ստանդարտներ կիրառել նույն խնդրի վերաբերյալ, ինչը ոչ միայն արդար չէ, այլեւ դրանով հարցականի տակ է դնում իր մեկդարյա առաքելությունն ու իր էությունն ընդհանրապես:

Արցախում ավելի քան երեք տասնամյակ ընթացող ինքնորոշման իրավունքի համար պայքարն այդպես էլ դեռ լուծում չի ստացել: Չեն կարգավորվում նաեւ նմանատիպ տասնյակ հակամարտությունները, որոնք ապակայունացնում են իրավիճակը ողջ աշխարհում՝ դառնալով միլիոնավոր մարդկանց զոհվելու եւ տեղահանվելու պատճառ: Իսկ լուծում չեն ստանում հենց Պուտին-Գուտերեշ դեբատի տրամաբանության պատճառով, երբ աշխարհում մի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչվում է աշխարհաքաղաքական նպատակահարմարությունից ելնելով, իսկ մյուսներինը՝ ոչ՝ կրկին նույն պատճառով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930