Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Բազմիցս խոսել եմ Փաշինյանի և Ալիևի հետ, որպեսզի վստահ լինեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը. Բլինքեն

Ապրիլ 29,2022 11:39

«Ազատություն». Միացյալ Նահանգների վարչակազմը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ կանխելու այն քայլերը, որոնք կարող են հանգեցնել հակամարտության վերսկսմանը։ Այս մասին երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ նրան խնդրել են մեկնաբանել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Սա մի բան է, որում ես շատ ակտիվ ներգրավված եմ, այդ թվում՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։ Ես բազմիցս խոսել եմ Հայաստանի վարչապետ [Նիկոլ] Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ [Իլհամ] Ալիևի հետ, որպեսզի առաջին հերթին վստահ լինեմ, որ ոչ ոք չի ձեռնարկում որևէ քայլ, որը կարող է հանգեցնել հակամարտության վերսկսմանը, նաև փորձում են նպաստել և աջակցել երկարաժամկետ քաղաքական կարգավորմանը»,- պատասխանել է պետքարտուղարը՝ հավելելով, որ բանակցություններ է վարում նաև երկու երկրների արտգործնախարարների հետ։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930