Լրահոս
Օրվա լրահոսը

Գարիկ Գալեյան. Ես դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ․ «Իրավունք»

Ապրիլ 29,2022 11:13

«Արցախյան 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները եւ հարազատները շարունակում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից պահանջել, որպեսզի անհապաղ քրեական գործ հարուցվի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Իսկ դատախազությունը վերջինիս` որպես մեղադրյալի ներգրավելու միջնորդությունն ուղարկել է Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ այն պետք է քննարկվի 5-օրյա ժամկետում: Ի՞նչ են պատրաստվում անել այս ընթացքում զոհվածների ծնողներն ու հարազատները, հետաքրքրվեցինք անմահացած հերոսներից Մխիթար Գալեյանի հորից` Գարիկ Գալեյանից: Նա նախ նշեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ:

– Արյան գին ենք ուզում, մեր երեխեքի արյան պատասխանն ենք ուզում: Ինձ համար կապ չունի, թե որ քաղաքական ուժը կամ քաղաքացին է պայքարում, եթե իրենք պատրաստ են յուրաքանչյուրիս կողքին կանգնել եւ հասնել նրան, որ հանցագործը պատժվի: Ես հասկացա, որ Ազատության հրապարակում այս պայքարը չի ստացվի, դրա համար հավաքվում ենք գլխավոր դատախազության դիմաց ու այդտեղ էլ պետք է մնանք, ոչ մի տեղ չենք գնալու:

Պարոն Գալեյան, մինչեւ ե՞րբ եք պատրաստվում բողոքի ակցիաներ իրականացնել գլխավոր դատախազության դիմաց:

– Մինչեւ երկրի դատական համակարգի ղեկավարները, աշխատակիցները կայացնեն բարոյական որոշում, որ պետք է մեր տղաների արյան համար դավաճանները պատասխան տան: Եթե կան գեներալներ, որոնք իմ ասածներից վիրավորվել են, թող գան եւ կանգնեն այստեղ ու ասեն, թե որ գեներալն ու գնդապետը փախավ: Այնպես որ, ես Գլխավոր դատախազության դիմացից կբացակայեմ միայն, երբ գնամ տղայիս տուն` Եռաբլուր, ու հետ գամ:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930