Լրահոս
Օրվա լրահոսը

Բերման ենթարկվածներն օրենքով նախատեսված 3 ժամից ավելի զրկված են եղել ազատությունից. հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք. Կոչուբաև

Ապրիլ 29,2022 10:58

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան գրառումը

Ոստիկանության Շենգավիթի բաժինը արեց անհնարինը. փաստաբանի և ԱԺ պատգամավորի առջև շուրջ 15 րոպե փակվել էին դռները՝ թույլ չտալով մուտք գործել ոստիկանության բաժին, այնուհետև մուտք գործելով մեզ ստեցին, որ բաժնում առկա է 4 բերման ենթարկված անձ՝ քողարկելով ևս 2 բերման ենթարկված անձի առկայությունը:

Վերջիններիս բաժնում պահել են ավելի քան 6 ժամ: Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության երկու անդամները օրենքով նախատեսված երեք ժամից ավելի զրկված են եղել ազատությունից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930