ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հայտարարել է, որ դաշինքը սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը: Նման հայտարարություն Կոլոմինան արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը:
Բայրամովը Կոլոմինային ներկայացրել է Հարավային Կովկասում ընթացիկ վիճակը, մասնավորապես պատմել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի, խաղաղության համաձայնագրի նախապատրաստման, սահմանազատման, տարածաշրջանում հաղորդակցությունների բացման և կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցների մասին: Կոլոմինան ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ