«Իրավունքը» պարզեց, որ Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանի դիմումը` մայիսի 2-ին` ժամը` 22.00-ից մինչեւ մայիսի 9-ը` ժամը` 23.00-ն Ազատության հրապարակում հավաքների անցկացման վերաբերյալ: Իսկ վրանների տեղադրումը կրկին մերժվել է:
«Լույսի բանակ» կազմակերպության ղեկավար Կարեն Արայանը եւս դիմել է քաղաքապետարանին` շուրջօրյա հանրահավաքներ իրականացնելու համար` մինչեւ մայիսի 20-ը:
Ի դեպ, ձեռքները ծալած չեն նստելու նաեւ «Սասնա ծռերի» ԱԺԲ-ն: Նրանց հանրահավաքների համար մշտապես քաղաքապետարանին դիմում ներկայացնող Հովհաննես Հովհաննիսյանը իրազեկել է, որ մինչեւ մայիսի վերջ հանրահավաքներ ու երթեր են անելու:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: