Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ին դատապարտելով՝ նաև պետք է դատապարտենք նմանատիպ մյուս դեպքերը՝ երկակի ստանդարտներից խուսափելու համար. «Հայացք Երեւանից»

Ապրիլ 29,2022 10:37

Ռուս-ուկրաինական պատերազմը կարող է դառնալ 21-րդ դարի գլխավոր իրադարձություններից մեկը, որը փոխելու է համաշխարհային հարաբերությունները և այն կարելի է դիտարկել տարբեր հարթություններում.

խաղաղության ու մարդու իրավունքների դիսկուրսի տեսանկյունից, որտեղ կողմերը սևի ու սպիտակի դերում են: Այս տեսակետից Ռուսաստանը ագրեսոր է, Ուկրաինան՝ զոհ,

ռուս-ուկրաինական հարաբերությունների պատմական տեսանկյունից՝ որպես սլավոնական ազգերի զարգացման քաղաքակրթական մոդելների պայքար,

ռուս-եվրոպական հարաբերությունների ենթատեքստում, որտեղ Ուկրաինան Ռուսաստանի ու Եվրոպայի միջև ուժերի բալանսի, կամ նրանց միջև բուֆերի դեր է կատարում, կամ այդ հարաբերությունների խոչընդոտ ու կոնֆլիկտի աղբյուր,

ռուս-ամերիկյան մրցակցության տեսանկյունից, որտեղ ԱՄՆ-ը Ուկրաինայի օգնությամբ Ռուսաստանին մեկուսացնում է Եվրոպայից՝ այնտեղ ամրապնդելով իր ազդեցությունը, որպեսզի Ռուսաստան-Եվրոպա նոր աշխարհքաղաքական կենտրոն չձևավորվի,

որպես Եվրոպայում կամ առհասարակ աշխարհում եղած աշխարհակարգի, եղած անվտանգային համակարգի  փլուզման պատճառ ու հետևանք, նաև հնարավոր նոր աշխարհակարգի կառուցման սկիզբ, որը կարող է ձևավորվել Ուկրաինայի անվտանգության խնդրի կարգավորման սկզբունքների հիման վրա,

որպես գլոբալիզմի ավարտ, որի հետևանքով աշխարհը փոխկապակցված միասնական տնտեսական միավորից վերածվում է լոկալ, միմյանցից մեկուսացված փակ շուկաների,

որպես լիբերալիզմի ու ազատ շուկայի ավարտ:

Ինչպես տեսնում ենք, ուկրաինական կոնֆլիկտի դերն ու ազդեցությունը գլոբալ է, իսկ հետևանքները կարող են ճակատագրական լինել վերը նշված բոլոր ասպեկտներում։

Պացիֆիստական տեսանկյունից Ռուսաստանը մեղավոր է, որովհետև հարձակվել է Ուկրաինայի վրա, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում, կան միլիոնավոր փախստականներ, ավերվում են քաղաքներ: Սակայն նույն բանը մենք տեսնում էինք Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում, ինչն առանձնապես «համաշխարհային հանրությանը» չէր հուզում։ Բնականաբար, դա չի նշանակում, որ Ռուսաստանի քայլերն արդարացված են, սակայն դատապարտելով՝ նաև պետք է դատապարտենք նմանատիպ մյուս դեպքերը՝ երկակի ստանդարտներից խուսափելու համար։ Այս պարագայում «արևմտամետ-ռուսամետ» արժեքների վրա հիմնված  ջրբաժանը դառնում է կեղծ ու ոչ արդյունավետ՝ ապագայում նման դեպքերից խուսափելու համար։ Արդար միջազգային հարաբերությունների կառուցման համար մոտեցումները պետք է միանման լինեն։

Դանիել ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի «ACNIS reView. Հայացք Երեւանից» օնլայն-հանդեսում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930