Լրահոս
Օրվա լրահոսը

Չէինք կարծում, որ կարող է իշխանության գալ մարդու իրավունքների համար իրենց կյանքը չխնայող երիտասարդների խումբ եւ դառնալ պատերազմի հրձիգ: Որը կարող է երիտասարդ հղի կնոջը կառավարական շարասյան տակ ճզմել ու անգամ չիջնել մեքենայից եւ չցավակցել. «Հրապարակ»

Ապրիլ 29,2022 09:34

Եթե փողն ու պաշտոնը, իշխանությունն ու լծակները հիմնովին փչացնում են մարդկանց` անգամ ամենամաքուրներին, եւ նրանց դարձնում ցինիկ ու կոռումպացված, հասարակության հանդեպ անտարբեր եւ դաժան, դրանով իսկ նրանց նմանեցնելով Հանրապետականի տարիների իշխանություններին, ապա գրագիտության ու պրոֆեսիոնալիզմի առումով փողոցից եկած ջահելներն ի սկզբանե էին զիջում նախկիններին: Առավել եւս` երկրի անվտանգության, արտաքին հարաբերություններ կառուցելու, հակառակորդ պետությունների հետ հարաբերությունները չսրելու ունակության առումով:

Մենք դժգոհ էինք նախկիններից, որովհետեւ այն ժամանակ Հոկտեմբերի 27-ը, Պապլավոկը, Մարտի 1-ը մեզ սոսկալի հանցագործություններ էին թվում, եւ կարծում էինք, որ այդ ամենի համար քաղաքական պատասխանատվություն կրող նախագահները պետք է հեռանան: Բայց չէինք կարծում, որ կարող է իշխանության գալ եվրոպաներում ուսանած, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների համար իրենց կյանքը չխնայող երիտասարդների մի մեծ խումբ եւ դառնալ պատերազմի հրձիգ, հազարավոր լուսավոր երիտասարդների մահվան պատճառ: Որը կարող է երիտասարդ հղի կնոջը կառավարական շարասյան տակ ճզմել ու անգամ չիջնել մեքենայից եւ չցավակցել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930