ԿԳՄՍ նախարարության գեղարվեստական դաստիարակության եւ մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Կանչ» եւ «Դեպի լույս» միացյալ երգչախումբը, որը գործում է Երեւանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խանգարումներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, օրերս «Առնո Բաբաջանյան» համերգասրահում մասնակցեց «Կանչ» կատարողական արվեստի մրցույթ-փառատոնին եւ «Երգեցողություն» անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակի` Գրան պրիի:
«Դեպի լույս» երգչախմբի մեներգիչ Արամ Հովհաննիսյանը կատարեց «Ապրել խաղաղ» երգը: Հանդիսատեսի մեծ ոգեւորությունը, չդադարող ծափահարությունները մեզ աննկարագրելի զգացողություն եւ պահեր պարգեւեցին: Փառատոնի ավարտից հետո հանդիսատեսը մոտեցավ եւ առանձնահատուկ շնորհավորեց եւ ողջունեց մեզ»,- նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար Վարդուհի Խաչատրյանը: Նա հավելեց, որ այս տարի շատ են իրենց համերգային ծրագրերը:
Կարդացեք նաև
«Առաջիկայում էլ պատրաստվում ենք մասնակցել Էջմիածնում անցկացվելիք «Փոքրիկ քայլ» մրցույթ-փառատոնին: Ունենք նաեւ համերգներ` զորամասերում, ծերանոցներում եւ այլուր»,-հավելեց նա:
«Առավոտ» օրաթերթ
28.04.2022