Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ 9 համայնքների ներկայացուցիչներ Իջևանում քննարկեցին մշակութային խնդիրները

Ապրիլ 28,2022 23:45

Իջևան խոշորացված համայնքը, «ԵՄ-ն՝ հանուն մշակութային զարգացման» ծրագրի շրջանակում ընդգրկվել է այն երեք համայնքների շարքում, որոնց բացառիկ հնարավորություն է տրվել մինչև 2022թ հունիսը մշակել համայնքի մշակութային զարգացման ռազմավարական պլան։ Ծրագրի շրջանակներում Իջևանում հանդիպում է կայացել ՀՀ 3 մարզերի 9 համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Իջևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ՝ Լիլիթ Ղալումյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ համայնքների մշակութային ոլորտի ներկայացուցիչների հետ արդեն իսկ ձեռք են բերվել բազմաթիվ պայմանավորվածություններ՝ փոխհամագործակցության համար։ Քննարկման արդյունքում վեր հանվեցին ոլորտի խնդիրները, նշվեցին դրանց լուծման արդյունավետ ճանապարհները։

Հիշեցնենք, որ ներկայացված ռազմավարական պլանի հավանության արժանանալու դեպքում՝ համայնքը կստանա 300․000 եվրո դրամաշնորհ՝ այն կյանքի կոչելու համար։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930