«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցներն անցնում էին Երեւանի քաղաքապետարանի մոտով: «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանն ասաց. «Այսօր աչքովս ընկավ, որ քաղաքապետ աշխատողն ասել է՝ Նիկոլ Փաշինյանը մնալու է: Հիմա ուզում եմ ասել՝ դու քո ասածին հավատո՞ւմ ես»:
Բաբկեն Հարությունյանն ասաց, որ ինչպես այդ քաղաքապետը, այնպես էլ այս իշխանության մեջ բարձր պաշտոն զբաղեցնողները մնալու են պատմության սեւ էջերում. «Մի քանի օրից սկսելու է նոր պատմություն, նոր Հայաստան, իրակա՛ն Հայաստան, ոչ թե այն Հայաստանը՝ թշնամանքի, որ սրանք բերեցին, փաթաթեցին մեր վզին»:
Կարդացեք նաև
Անցնելով Կենտրոնական բանկի շենքի մոտով՝ Հարությունյան ասաց. «Նայում եք, տեսնո՞ւմ եք քյաբաբ առ քյաբաբ վերադարձրած կոպեկ առ կոպեկները: Ճիշտ եք անում, որ չեք տեսնում, որովհետեւ ինչպես մնացած բոլոր հարցերում, այս հարցում եւս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը լկտիաբար խաբել է բոլորիս: Նիկոլի հրաժարականը լինելո՛ւ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ