Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորած երթի մասնակիցները, երբ անցնում էին Հանրապետության հրապարակով, հանկարծ վազեցին դեպի կառավարության շենք: Ոստիկանները, խուճապահար, անմիջապես մի քանի շարքով շղթա կազմեցին ու փակեցին շենքի մուտքը:
Մինչդեռ դա կարծես ստուգողական քայլ էր, ցուցարարները ընդամենը մոտեցան շենքի դիմաց ու նստեցին, ինչպես հետո ձեւակերպեցին՝ մի փոքր շունչ քաշելու, հանգստանալու ու շարժվելու առաջ: Նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ, դավաճան», «Հայաստանն առանց թուրքի»:
Վանեցյանն ասաց. «Նոր տեսա՞ք ինչ կատարվեց՝ վազելով եկանք դեպի կառավարության շենք: Մի պահ մտածեցին՝ ի՞նչ կատարվեց, արագ գնում ենք կառավարության շենքը գրավենք: Մենք չենք գրավելու կառավարության շենքը, իրենք հայ ազգի, հայ ժողովրդի առջեւ կապիտուլյացիա են ստորագրելու: Մենք այնքան ուժեղ ենք, որ բիրտ ուժի կիրառում մեզ պետք չի: Երեկվանից իշխանական քարոզչամեքենան խոսում է, որ ինչ-որ մեկին հարվածեցինք: Մեզ պետք չի մարդ ծեծել, մենք այնքան ուժեղ ենք, որ բոլորը մեր միասնականության առջեւ չեն կարողանալու բան անել: Մենք կարողանալու ենք պայքարենք արեւին,անձրեւին, քամուն, ցրտին, մեր պայքարն անկասելի է: Հայաստանը ոտքի է կանգնել, հայ ազգը ոտքի է կանգնել, Արցախը ոտքի է կանգնել»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ