«Մենք պաշտոնի համար կռիվ չենք անում, որեւէ մեկս չունենք ամբիցիա պաշտոն զավթելու կամ պաշտոն գրավելու: Եթե ունենանք նորմալ, խելքին իշխանություն, կարող ենք ընդհանրապես չզբաղվենք նման գործունեությամբ»,- այսօր երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ ընդդիմությունը ապակենտրոն, ցանցային պայքար է իրականացնում, բայց ինչ-որ մի պահի կմիանան. «Մայիսի 1-ին, կարծում եմ, կմիավորվենք»: Հարցին՝ այդ միավորումը «Հայրենիքի փրկության շարժման» ձեւաչափո՞վ է լինելու՝ Վանեցյանը պատասխանեց, որ ոչ, դրա հետ կապ չունի, սա վերկուսակցական, յուրաքանչյուր մարդու միավորում է՝ անկախ կուսակցությունից:
Ըստ Վանեցյանի, իրազեկման երթը ծառայել է իր նպատակին ու առաջիկա օրերին իրենց հավաքներին ավելի շատ մարդիկ են լինելու, որովհետեւ հասկացել են՝ այս իշխանությունները զիջումների գնացող է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ