«Իշխանությունը թող մտածի Արցախի եւ իր ճակատագրի մասին»,- ՀՀԿ երիտասարդների քայլերթից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Լրագրողի հարցը վերաբերում էր նրան, որ իշխանության ներկայացուցիչները ընդդիմության պայքարը բնութագրում են իշխանության համար պայքար։ Արտակ Զաքարյանը իշխանություններին հորդորեց ընդդիմության գործողությունների համար չմտահոգվել եւ վստահեցրեց, որ ընդդիմության պայքարը իշխանության համար պայքար չէ, այլ պետություն եւ պետականություն ունենալու։ Նա հավաստիացրեց, որ անգամ այս իրավիճակից ելքեր կան, դրա համար պարզապես պետք է, որ իշխող ուժը հեռանա։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ