«Սա Նիկոլ Փաշինյանի եւ Վազգեն Սարգսյանի տեսակների կռիվ է»,- այսօր ՀՀԿ երիտասարդների կազմակերպած երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում Aravot.am-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Նա Վազգեն Սարգսյանի ընկերներին եւ մտերիմներին հորդորեց քաշել գիծը՝ իրենք Սպարապետի՞ կողմնակիցն են, թե՞ Նիկոլ Փաշինյանի։ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ իշխանությունը խառնաշփոթի մեջ է։ Մեր հարցին՝ ինչի՞ց է նման եզրահանգում արել, նա պատասխանեց. «Իմ քաղաքական փորձից»։
Ապա հավելեց, որ տասը տարի իշխանության լինելու մասին հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունը կտրվել է իրականությունից։
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ այդ մասին երեկ Aravot.am-ին ասել էր Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ