Ուրախ ենք տեղեկացնել, որ լույս է տեսել Համլետ Պետրոսյանի և Նժդեհ Երանյանի «Արցախի կոթողային մշակույթը» հետազոտությունը։ Գրքում պատմա-աղբյուրագիտական, ճարտարապետական, պատկերագրական և իմաստաբանական քննությամբ ներկայացվում է Արցախի կոթողային մշակույթը՝ ներառելով հին, անտիկ, վաղքրիստոնեական կոթողները, խաչքարերն ու տապանաքարերը։ Մանրամասնվում և պատճառաբանվում են այդ կոթողների էթնոդավանական պատկանելության խնդիրները։
Ներկայացվում և փաստագրական տվյալների քննությամբ հերքվում են Արցախի կոթողային մշակույթի վերաբերյալ ադրբեջանական զեղծարարությունները։
Հետազոտությունը լույս է տեսել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության աջակցությամբ:
Monumentwatch