Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն արդեն Գյումրիում է, նա այցելել է «Շիրակ» գերեզմանատանը կառուցված պանթեոն, ծաղիկներ խոնարհել պատերազմի հերոսների հիշատակին։
Հետաքրքիրն այն է, որ նախկին քաղաքապետին ուղեկցել են քաղաքապետարանի տարբեր պաշտոնյաներ։
Գյումրու քաղաքապետարանի գովազդի, առևտրի և սպասարկման ոլորտի համակարգման բաժնի պետ Հարություն Թադևոսյանը լուսանկարներ է տեղադրել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով․ «ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր թիմակիցների, նախկին կոլեգաների հետ այցելել է «Շիրակ» գերեզմանատուն, հարգանքի տուրք մատուցել հերոս տղաների հիշատակին»:
Լուսանկարներից երևում է, որ Գյումրու նախկին քաղաքապետին ուղեկցում են նախկին փոխքաղաքապետերը՝ Ռուբեն Սանոյանն ու Հայկ Սուլթանյանը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ