Երիտասարդների անակնկալը ոստիկաններին
Ավետիք Իսահակյանի արձանի մոտից ՀՀԿ երիտասարդական թեւն այսօր իրազեկման երթ անցկացրեց մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Երթի մասնակիցները Աբովյան փողոցով իջան դեպի Հանրապետության հրապարակ, դեպի կառավարության շենք։ Կառավարության շենք չհասած, երթի սկզբից քայլող երիտասարդները անակնկալ կերպով առանձնացան երթի մյուս մասնակիցներից եւ վազեցին դեպի կառավարության շենք՝ անակնկալի բերելով ոստիկաններին։ Կառավարության շենքի մոտ նրանք շատ կարճ ժամանակով կանգնեցին եւ սկսեցին վանկարկել՝ Նիկոլ, դավաճան, դավաճան, հեռացիր։ Ապա նույն անակնկալ կերպով երիտասարդները վազեցին դեպի Տիգրան Մեծ պողոտա եւ մի քանի րոպեով փակեցին այն։ Այդ ընթացքում ՀՀԿ երիտթեւի ներկայացուցիչ Հենրիխ Դանիելյանը նաեւ «կորուստ» ունեցավ. նա կորցրեց կոշիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Ապա երիտասարդները Տիգրան Մեծ պողոտայով շարժվեցին դեպի Մելիք Ադամյան փողոց եւ դարձյալ անակնկալ կերպով փակեցին Տիգրան Մեծ պողոտայի այդ հատվածը։ Մի քանի րոպեանոց նստացույցի ժամանակ երիտասարդները հայրենասիրական երգեր էին երգում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ