Ապրիլի 28-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով ։
Նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։
Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն