Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա այն աղն է, որն արգելվեց»․ Մրգաշատում աղ ու հացով դիմավորեցին քայլերթը

Ապրիլ 28,2022 18:18

Սարդարապատից այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթը եղավ Մեծամոր քաղաքում, հետո հասավ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնք, որտեղ բնակիչները երթի մասնակիցներին աղ ու հացով դիմավորեցին։

Երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն օգտվեց հացից, հյուրասեր տղամարդը, որն այդ պահին աղը ցանում էր հացին, կատակեց․ «Այն աղն է, որը կառավարությունն արգելեց»։ Կողքից էլ միացան կատակին՝ «աղը քիչ լից»։

«Նորմալ՝ մեծ կտոր պոկի»,-ասում էր տղամարդն ու հյուրասիրում երթի մասնակիցներին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930