Այսօր Ավետիք Իսահակյանի արձանի մոտից մեկնարկած ՀՀԿ երիտասարդների կազմակերպած երթը քիչ առաջ ավարտվեց Ազատության հրապարակում։ ՀՀԿ երիտասարդների մուտքը Ազատության հրապարակ ծափերով ողջունեցին եւ ծափերով նրանց ընդառաջ եկան հրապարակում ցույց անող «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր խոսքում ասաց. «Մենք շատանում ենք, շատանալու ենք օրեցօր։ Մի բռունցք դառնանք եւ միասին ասենք՝ մենք զիջելու հայրենիք չունենք, Հայաստան, ոտքի՛, հայ ազգ, ոտքի՛, Արցախ, ոտքի՛։ Սաղ լավ է լինելու, մնաց մի քանի օր»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ