Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ, լավ լսի․ մայիսի 1-ին ծնունդս է, նվեր արա՝ հրաժարականդ գրի»․ Նոր Կյանք գյուղի բնակիչ

Ապրիլ 28,2022 17:58

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քայլերթն Արարատի մարզում հասել է Նոր Կյանք համայնք։ «Սա այն համայնքն է, որտեղ Փաշինյանը, խաբելով բոլորիդ, առաջին հաղթանակն ունեցավ ընտրություններում։ Այստեղի մեր ընկերները մեզ են սպասում»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը։

Համայնքում նրանց դիմավորեցին համակիրները։ «Ինչպես գիտեք, Նոր Կյանքում շատ ազգանվեր քաղաքացիներ են ապրում, որոնք պատրաստ են սատարել մեր պայքարին ու հանուն ՀՀ-ի եւ Արցախի դուրս գալ փողոց։ Այս համայնքից Նիկոլը տարել է իր առաջին հաղթանակը, բայց մեր հայրենակիցները վճռական են եւ ասում են, որ Նիկոլի առաջին պարտությունը Նոր Կյանքից են սկսելու»,-ասաց Գերասիմ Վարդանյանը։

Տեղի տղամարդկանցից մեկը դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Նիկոլ, լավ լսի։ Քանի որ մեր գյուղից ես սկսել ՔՊ-ի առաջխաղացումը, մայիսի 1-ին ծնունդս է, նվեր արա՝ հրաժարականդ գրի, գնա, քեզ հաջողություն»։

Տեղացիներն ասացին, որ մայիսի մեկին գալու են Երեւան՝ մասնակցելու հանրահավաքի։

Հիշեցնենք, որ դեռեւս 2016թ․-ի սեպտեմբերին Նոր Կյանք գյուղի ընտրություններում հաղթեց «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գարիկ Սարգսյանը, որը 2018թ․-ից հետո նշանակվեց Արարատի մարզպետ, իսկ այժմ պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավարն է։ Նոր Կյանքը նրա ծննդավայրն է։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930