«Այս նկարն այլեւս համարվում է մահացու նկար, փաստորեն դիպել ենք իրենց սուր ներվին»,- ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ասաց Ազատագրական շարժման անդամ, փաստաբան Արա Զոհրաբյանը` ներկայացնելով, թե ինչպես են ոստիկանները շարժման անդամների հանդեպ բիրտ ուժ կիրառելով իրազեկման ցույցի ժամանակ բերման ենթարկել իրենց անդամներին: Ընդ որում, Վահագն Չախալյանի ձեռքում է եղել Նիկոլ Փաշինյանի երգիծանկարը, իսկ հագին՝ խորհրդանշական բժշկական խալաթը: Նաիրի Հոխիկյանը, որը հեռախոսով նկարում էր ընթացքը, նույնպես կոպտորեն բերման է ենթարկվել:
«Մենք լրիվ հայտնվել ենք Չիպոլինոյի մուլտֆիլմի մեջ, այսինքն` այսօր քաղաքացուն նույնիսկ չի կարելի իր ձեռքում ծաղրանկար ունենալ` երկրի որեւէ պաշտոնյայի մասին»,-տարակուսանք հայտնեց Արա Զոհրաբյանը:
Ապա հավելեց. «Հանրային անձինք պարտավոր են որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել քննադատության նկատմամբ…Քանի որ այս ծաղրանկարի համար են մեր բոլոր ընկերներին տարել, այս ծաղրանկարը կհայտնվի բոլոր տեղերում»:
Կարդացեք նաև
Նա խոստացավ, որ բոլոր ոստիկանները պատասխան են տալու օրենքի ամբողջ խստությամբ. «Չկարծեք, թե իշխանություն փոխվելով դուք կարող է պլստաք»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ