Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխություններ են կատարվել հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում

Ապրիլ 28,2022 18:04

ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում նկատել ենք, որ գործընթացն ունի բարելավման կարիք, հետևաբար կարգում կկատարվեն որոշակի փոփոխություններ՝ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն առավել կատարելագործելու նպատակով»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը:

Նշենք, որ վերապատրաստման կարգում անհրաժեշտություն է առաջացել տարանջատելու պետական հանրակրթական և ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնակցությանն առնչվող կարգավորումները՝ հաշվի առնելով ոչ պետական դպրոցների տնօրենների և ուսուցիչների կողմից ստացված բազմաթիվ առաջարկները՝ պայմանավորված հիմնադրի ֆինանսավորմամբ գործընթացին մասնակցելու փաստով:

Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու և տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում:

Հաշվի առնելով վերապատրաստող կազմակերպությունների կողմից ներկայացվող՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա մշակված մոդուլների փորձաքննության արդյունքների ամփոփման աշխատանքների մեծ ծավալը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնել նաև մոդուլները:

Գործընթացի կազմակերպման առավել կառուցողական մոտեցում է համարվում անհատական ժամանակացույցի կազմումը կազմակերպության կողմից՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները և ստացված հայտերի թիվը: Այս մոտեցմամբ կազմակերպության ընտրության և նպատակահարմար ժամանակահատվածում մասնակցություն ապահովելու նպատակով ուսուցիչների համար հստակեցում է նախատեսվել:

Ուսուցիչն ընտրում է վերապատրաստող կազմակերպություն, որն իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է:

Անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանելու վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

Ակնկալվող արդյունքներ
Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք բացեր, որոնցից են՝
• ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը՝ հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին,
• վերապատրաստումները հեռավար ձևաչափով կիրականացվեն միայն բացառիկ դեպքերում,
• վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ կազմակերպությունը ներկայացնում է նաև մոդուլները,
• կազմակերպությունը կազմում է վերապատրաստումների իրականացման անհատական ժամանակացույց՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները,
• ուսուցիչը կարող է իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունն ընտրել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է,
• սահմանվել է վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ
ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930