Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքն ամփոփել է 2021թ. գործունեության արդյունքները

Ապրիլ 28,2022 17:51

Սույն թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը: Բաժանմունքի կազմում ընդգրկված են Մաթեմատիկայի, Մեխանիկայի, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտները, «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն: Բաժանմունքի կազմում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ 12 ակադեմիկոս, 7 թղթակից անդամ, 26 արտասահմանյան անդամ, 5 պատվավոր դոկտոր:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը ներկայացրեց 2021 թ-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի գիտաշխատողները 2021թ-ին հրապարակել են 148 հոդված, որից 99-ը՝ գրախոսվող ամսագրերում (50-ն արտասահմանում), 49 հոդված գիտաժողովների նյութերի ժողովածուներում (10-ն արտասահմանում), 21 թեզիս (10-ն արտասահմանում):

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը նշեց, որ բաժանմունքի գիտական կազմակերպությունների գործունեությունը նպատակաուղղված է եղել հիմնարար և կիրառական բնույթի գիտական նոր կարևորագույն արդյունքների ստացմանը, միջազգային և միջդիսցիպլինար գիտական կապերի ամրապնդմանը:

Մաթեմատիկայի ինստիտուտը շահել է 2 հանրապետական դրամաշնորհ՝ առաջատար հետազոտությունների աջակցության գիտական թեմա և 1 թեմատիկ ֆինանսավորմամբ, Մեխանիկայի ինստիտուտը շահել է 6 հանրապետական դրամաշնորհ՝ պայմանագրային թեմատիկ ֆինանսավորմամբ, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շահել է 1 առաջատար հետազոտությունների աջակցության գիտական դրամաշնորհ և 11 թեմատիկ ֆինանսավորմամբ դրամաշնորհ, 6 միջազգային դրամաշնորհ: «Հիդրոմեխանիկայի և վիբրոտեխնիկայի բաժին» ՓԲԸ-ն ունեցել է 2 տնտեսական պայմանագիր:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ինստիտուտները կազմակերպել են 3 միջազգային գիտաժողով, իսկ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը նաև 3 հանրապետական աշխատաժողովներ:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտում իրականացվել են և շարունակվում են հետևյալ գիտական թեմաները.
• Կոլեկտիվ արհեստական բանականությամբ ինքնակազմակերպված անօդաչու թռչող սարքերի երամի վթարակայուն մշտադիտարկման և նպատակային առաջադրանքների իրականացման ծրագրային համակարգ
• Ինքնակազմակերպվող ԱԹՍ-երի երամի խելացի ամպային հիմնահարթակ՝ բազմա-ագենտային ալգորիթմների և համակարգերի ներգրավմամբ
• Դեպի հայաստանյան գիտության միջազգայնացում. գիտական հղման հայկական ցուցիչ
• Ճանաչողության բազմամակարդակ մոդելներ օպտիմալ լուծումների դինամիկ որոնման խնդիրներում
• Միջազգային գիտական համագործակցություն» ծրագրի «Եղանակային երևույթների փոփոխություններ և օդի աղտոտվածության կանխատեսման համար հեռազննման տվյալների մշակման մեթոդներ՝ օգտագործելով նեյրոնային ցանցեր և խորը ուսուցում
• Պատկերների տեքստուրային հատկությունների հետ համաձայնեցված ինֆորմատիվ հայտանիշների հավաքակազմի ձևավորման արդյունավետ հաշվողական ընթացակարգերի կառուցում
• Նորարարական լուծումներ մոնոտոն և գծային կոմբինատոր օպտիմիզացիայում՝ ուղղված կիրառություններին
• էլեկտրոնային քվեարկության համակարգեր, ստեգանոգրաֆիկ մոդելներ, վարկածների ստուգում, ունակություն, հուսալիություն
• Հայ ազգի գիտական ներուժի զարգացման հիﬓական մարտահրավերներից ﬔկը. ինչպե՞ս ուղեղների արտահոսքը վերածել ուղեղների ներհոսքի
• Անօդաչու թռչող սարքի ավտոմատ տեղորոշման և վերալիցքավորման բանական համալիր
• Ռազմադաշտում արդյունավետ ինքնուրույն որոշումներ կայացնող համակարգի մշակում:
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտում իրականացվել են և շարունակվում են հետևյալ գիտական թեմաները.
• Կապակցված ֆիզիկական հատկություններով նյութերից պատրաստված բաղադրյալ ալիքատարերում տարաբնույթ առաձգական տատանուﬓերի և ալիքների տարածման ղեկավարում
• Օդային ռոբոտ մանիպուլյատորի դինաﬕկան, կառավարումը և լաբորատոր նմուշի ստեղծումը
• Քայքայման ﬔխանիկայի, շփագիտության և լարուﬓերի կոնցենտրացիաների տեսության ճշգրտված ինտեգրալ հավասարուﬓերի արտածում և նրանց լուծման համար թվային‐ վերլուծական ﬔթոդների մշակում
• Սեյսﬕկ պրոցեսների մոդելավորում և մոնիտորինգ համաձայն առաձգականության տեսության և ինկլինոﬔտրերի ցանցի տվյալների: Կիրառություններ Հայաստանում
• Կոմպոզիցիոն և մագնիսաակտիվ սալերի և գլանային թաղանթների դինաﬕկայի խնդիրներ
• Տատանման էներգիայի կուտակումը պեզոէլեկտրիկ ﬔտանյութերի ﬕջոցով

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում իրականացվել են «Մեքենայական ուսուցմամբ հզորացված կանխազգուշացնող անալիտիկա ամպային տվյալների կենտրոնների համար» և «Իրական անալիզի մեթոդները կիրառական հավանականությունների տեսության մեջ» թեմաները:

ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի կողմից իրականացվել են և շարունակվում են հետևյալ դրամաշնորհային ծրագրերը.
• «Համաեվրոպական գիտակրթական մուլտիգիգաբիթ ցանց և հարակից ծառայություններ», Հորիզոն 2020-ի (GEANT) ֆինանսավորմամբ
• «Արևելյան համագործակցության կապուղիներ», ԵՄ ԱլԳ-ի ֆինանսավորմամբ
• «Նպաստել գիտական և արդյունաբերական դաշինքների R&D զարգացմանը` համագործակցային և բաց նորարարական պլատֆորմի միջոցով», ERASMUS+ ALL4R&D-ի ֆինանսավորմամբ
• «Եվրոպայում բաց գիտության ազգային նախաձեռնություններ», Հորիզոն 2020-ի ֆինանսավորմամբ
• «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան», ARMDOCT-ի ֆինանսավորմամբ:

Ժողովի ընթացքում ներկայացվեցին հետևյալ գիտական զեկուցումները՝
•«Էներգիայի և հավանականության փոխկապակցվածությունը դասական վիճակագրական ֆիզիկայի մոդելներում», զեկուցող՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Բ. Նահապետյան
•«Տարբեր ծագման ճեղքերով, հին սողանքային սահեցման մակերևույթով լանջերի կայունության գնահատման որոշ հարցեր», զեկուցող՝ ե.գ.դ., Ս. Հայրոյան
•«էլեկտրոնային քվեարկության համակարգերի անվտանգության և հուսալիության բարելավման խնդիրներ», զեկուցող՝ ֆ․-մ․գ․դ․ Մ. Հարությունյան:

ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ստացված գիտական և կիրառական արդյունքներն առանձին հրապարակումներով կներկայացվեն ՀՀ ԳԱԱ պաշտոնական կայքում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930